Վիրաբուժություն
Թքագեղձեր, թքաքարային հիվանդություն
Բերանի խոռոչի մեջ արտազատիչ ծորաններով բացվում են երեք զույգ մեծ թքագեղձերը՝ հարականջային, ենթածնոտային և ենթալեզվային: Բացի այդ, բերանի խոռոչի լորձաթաղանթի մեջ կան բազմաթիվ մանր թքագեղձեր, որոնք տեղակայման շրջաններին համապատասխան կոչվում են՝ շրթունքային, լեզվային, թշային, քմային: Ըստ ֆունկցիայի թքագեղձերը ունեն արտազատական և ներզատական ֆունկցիա: Արտազատական ֆունկցիան թքի կանոնովոր արտազատումն է բերանի խոռոչ: Թքի կազմի մեջ մտնում են՝ ջուր (մոտ 99%), սպիտակուցային նյութեր (այդ թվում ֆերմենտներ), անօրգանական նյութեր, ինչպես նաև բջջային տարրեր (էպիթելի բջիջներ, լեյկոցիտներ):
Թուքը թրջում է սնունդը, որը դյուրին է դարձնում ծամելու և կլման գործընթացները: Թքի միջոցով բերանի խոռոչի օրգանների լորձաթաղանթի մշտապես խոնավեցումը նպաստում է մարդկանց խոսքի ձևավորմանը, ճիշտ արտասանությանը: Բացի հյութազատիչ գործառույթից, թքագեղձերն ունեն նաև արտաթորության գործառույթ: Թքի հետ արտաքին միջավայր են արտազատվում տարբեր օրգանական և անօրգանական նյութեր՝ միզաթթու, կրեատինին, երկաթ, յոդ և այլն: Թքագեղձերի պաշտպանական գործառույթը բակտերիոցիդ նյութի՝ լիզոցիմի արտազատումն է:

Վերոհիշյալ 3 զույգ մեծ թքագեղձերը բերանի լորձաթաղանթի իրենց կապը բերանի խոռոչի հետ պահպանում են ծորանների միջոցով: Այդ թքագեղձերից են. հարականջային թքագեղձը, որը բարդ բշտիկավոր (ալվեոլային) ճյուղավորված գեղձ է , բերանի խոռոչ է արտազատում շճային արտազատուկ, և ունի նաև ներզատական գործառույթ: Շճային տիպի թքագեղձերից ամենախոշորն է տեղակայված է դեմքի կողմնային երեսին և ականջի խեցուց քիչ առաջ և ցած՝ խրվելով նաև ստորին ծնոտի ճյուղի հետին մասի՝ հետծնոտային փոսի մեջ: Թքագեղձը ծածկված է փակեղով: Գեղձի ծորանը ունի 5-6սմ երկարություն, սկսում է գեղձի մարմնից, անցնում ծամիչ մկանի և թշամկանի միջով այնուհետև 5-10 մմ երկարությամբ անցնում է բերանի լորձաթաղանթի տակով և փոքր բացվացքով բացվում վերին ծնոտի երկրորդ մեծ աղորիքի դիմաց:
Ենթածնոտային թքագեղձը բարդ բշտախողովակակազմ ճյուղավորված գեղձ է, ըստ չափերի մեծության երկրորդն է, ըստ գեգձազատուկի խառը բնույթի, այսինքն՝ շճալորձային: Գեղձը տեղակայված է ենթածնոտային փոսում: Ծորանը բացվում է լեզվի սանձիկի առաջնային եզրի վրա՝ ենթալեզվային գեղձի ծորանի կողքին:
Ենթալեզվային թքագեղձը բարդ բշտախողովակակազմ ճյուղավորված գեղձ է, ըստ արտազատուկի բնույթի սա խառը, շճալորձային գեղձ է՝ լորձային արտազատուկի գերակշռմամբ: Տեղակայված է բերանի խոռոչի հատակին, և ծածկված միայն լորձաթաղանթով:
Թքաքարային հիվանդությունը հանդիպում է բավականին հաճախ: Թքագեղձերում քարերի առաջացումը կախված է բորբոքային պրոցեսների և օտար մարմնի առկայության հետ, որոնք մուտք են գործում թքագեղձ կամ նրանց ծորան: Թքաքարային հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ արյան պլազմայում հայտնաբերվում են կալցիումի քանակության բարձրացում, ինչը վկայում է նրանց օրգանիզմում հանքային փոխանակության խանգարման մասին: Առավել հաճախ թքաքարային հիվանդությամբ ախտահարվում են ենթածնոտային թքագեղձը, հազվադեպ հարականջայինը: Թքագեղձի քարի չափերը լինում են տարբեր կախված են նրանց տեղակայությունից: Այն քարերը որոնք տեղակայվում են ծորանում՝ ունեն երկարավուն տեսք, իսկ հենց գեղձում տեղակայվածները ՝ կլոր կամ ձվաձև են: Խոշոր չափերի թքաքարեր հանդիպում են ենթածնոտային թքագեղձի ծորանի առաջային հատվածում:
Կլինիկան թքաքարային հիվանդության կլինիկական նշանները կախված են քարի տեղակայումից և հիվանդության աստիճանից: Արտատար ծորանի առաջային հատվածում փոքր քարի տեղակայման դեպքում այն կարող է չնկատվել: Սակայն նույնատիպ քարի տեղակայումը ծորանի առաջային կամ միջին հատվածում տեղակայման դեպքում, խանգարվում է թքարտադրությունը և զարգանում է բորբոքային պրոցես: Առաջանում են սուր ծակող ցավեր որոնք ուժեղանում են սնունդ ընդունելիս, որի հետ միասին նկատվում է նաև գեղձի մեծացում: Թքարտադրության խանգարումը բերում է ծորանում թքի խցանման և բորբոքային պրոցեսի զարգացման: Գեղձի սեղման ժամանակ արտատար ծորանից հաճախ նկատվում է թարախային արտադրություն: Այն դեպքերում, երբ քարը գտնվում է թքագեղձում, հիվանդության կլինիկան ավելի հանգիստ է: Երբեմն քարը հայտնաբերվում է պատահական ռենտգենաբանական հետազոտության ժամանակ:
Ախտորոշումը Կարևոր նշանակություն ունի այն, որ հիվանդը նշում է սնունդ ընդունելու ընթացքում գեղձը մեծանում է: Թքագեղձի արտատար ծորանի առաջային կամ միջին հատվածում քարի տեղակայման ժամանակ քարը հեշտությամբ հայտնաբերվում է բիմանուալ շոշափման ժամանակ: Մեծ ախտորոշիչ նշանակություն ունի ռենտգեն հետազոտությունը, հատկապես ներբերանայինը, բերանի հատակ:
Բուժումը Ենթածնոտային թքագեղձի գլխավոր ծորանում քարի տեղակայման դեպքում, այն հեռացնում են ներբերանային կտրվածքի օգնությամբ տեղային ներսփռական, հաղորդչական անզգայացման տակ: Ծորանին տեղադրում են լիգատուրա, այնպես որ լիգատուրան լինի քարից ետ: Այնուհետև ծորան տեղադրած զոնդի ուղղությամբ հատում են բերանի խոռոչի լորձաթաղանթը և ծորանը:

Ենթածնոտային թքագեղձի գլխավոր ծորանում քարի տեղակայման դեպքում, այն հեռացնում են ներբերանային կտրվածքի օգնությամբ տեղային հաղորդչական, ներսփռական անզգայացման տակ: Ծորանին տեղադրում են լիգատուրա, այնպես որ լիգատուրան լինի քարից ետ: Այնուհետև ծորան ներմուծած զոնդի ուղղությամբ հատում են բերանի խոռոչի լորձաթաղանթը և ծորանը:

Քարը հեռացվում է վիրաբուժական գդալիկի օգնությամբ,այնուհետև կատարում են ծորանի լվացումներ հականեխիչներով: Վերքին կարեր չի տեղադրվում, այլ նրանում թողնում են ռետինե դրենաժ: Այն դեպքերում երբ քարը գտնվում է գեղձում հեռացվում է թքագեղձը ամբողջությամբ:
![]() |
![]() |
![]() |
Քարի հեռացումից հետո հիվանդին նշանակում են հեղուկ սնունդ, ողողումներ հականեխիչ լուծույթներով:
12.11.2014 Կարդացեք նաև
18.04.2023
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


